Search
Close this search box.

Ինչո՞ւ Փաշինյանը չի հետևում Ծառուկյանի խորհուրդներին

Երեկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում մի փոքր ակնարկ արեց Բելոռուսում կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդների մասին,թերևս փորձելով Հայաստանի իշխանություններին հասկացնելով, որ ճիշտ կլիներ, եթե նրանք էլ գնային այդ ճանապարհով: Բելոռուսական օրինակը միակը չէ, և այդ ճանապարհով են գնում աշխարհի այլ երկրներ ևս` այդ թվում Նիդեռլանդները, Շվեդիան, Մեքսիկան: Ինչում է կայանում պայմանական ասած բելոռուսական փորձը, և ինչու է Ծառուկյանը խոսում դրա մասին:

Կորոնավիրուսի համաճարակի տարածումից հետո աշխարհի տարբեր երկրներ դրա դեմ պայքարի համար որոշեցին գնալ խիստ սահմանափակումների՝ փակելով իրենց երկրների ցամաքային և օդային սահմանները, դադարեցնելով հանրային տրանսպորտի, հանրային սննդի օբյեկտների գործունեությունը, փակվեցին արտադրական ձեռնարկություններն ու ոսումնական հաստատությունները, իսկ քաղաքացիներին հորդորեցին ինքնամեկուսանալ և տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդհակառակը հայտարարեց, որ իրենք չեն պատրաստվում գնալ երկրի և քաղաքացիների ինքնամեկուսացման ճանապարհով և երկիրը շարունակելու է ապրել և աշխատել բնականոն ռիթմով: Իսկ եթե կլինեն հիվանդներ, ապա նրանցով կզբաղվի երկրի առողջապահական համակարգը, այնպես՝ ինչպես մյուս հիվանդությունների դեպքում: Հիվանդները թող գնան հիվանդանոցներ, իսկ առողջները շարունակեն ապրել ու աշխատել բնականոն կյանքով:

Առաջին հայացքից թվում է, թե այս մոտեցումը այնքան էլ պատասխանատու չէ երկրի և քաղաքացիների հանդեպ, քանի որ վարակը շատ արագ տարածվելու հնարավորություն է ստանում: Բայց այս մոտեցումը ճիշտ կլիներ, եթե խոսքը գնար խիստ վտանգավոր համաճարակի մասին, մինչդեռ տարբեր ուսումնասիրություններ և վիճակագրական տվյալներ ապացուցում են, որ կորոնավիրուսը պակաս վտանգավոր է քան սովորական գրիպը, էլ չենք խոսում թոքաբորբի և այլ ծանր հիվանդությունների մասին:

Մյուս կողմից կա նաև այլ տրամաբանություն, որով և առաջնորդվում են Բելոռուսը և մյուս այն երկրները, որոնք որոշել են չգնալ սահմանափակումների ճանապարհով: Իսկ տրամաբանությունը հետևյալն է. կորոնավիրուսի տարածումը այսպես թե այնպես հնարավոր չէ սահմանափակել և համաճարակը կարող է տևել ոչ թե օրեր և շաբաթներ, այլ գուցե ամիսներ և ավելի երկար ժամանակ: Եթե երկիրը կարող է մի քանի օր կանգնեցնել տնտեսության գործունեությունը, ապա նույնիսկ մի քանի շաբաթվա, էլ չենք ասում ամսվա դադարը կարող է ուղղակի կործանարար լինել երկրի համար:

Հայաստանի այսօրվա տնտեսական վիճակը ցույց է տալիս բելոռուսական փորձի հաջողվածությունը: Արդեն ակնհայտ է, որ երկրում մտցված սահմանափակումները տնտեսությանն ու մարդկանց բարեկեցությանը ավելի մեծ վնաս են հասցնում, քան հիվանդությունն ինքը:

Եթե կորոնավիրուսով հվանդացել է ընդամենը 235 քաղաքացի, ապա Հայաստանի տասնյակ և նույնիսկ հարյուր հազարավոր քաղաքացիներ, կանգնած են ծայրահեղ աղքատության շեմին: Ինչ վերաբերվում է տնտեսությանը, ապա նրա վիճակը կարելի է գնահատել ողբերգական բառով, քանի որ ավելի խիստ բառ այս պահին չկա:

Ծառուկյանը հորդրում է փոխել այս վերաբերմունքը և աշխատեցնել տնտեսությունը, երկիրը վերադարձնել կյանքի բնականոն հուն, իսկ իշխանությունը դրան պատասխանում է ավելի մեծացնելով սահմանափակումները և կանգնեցնելով նորանոր ոլորտների գործունեությունը: Հավանաբար իշխանությունը հասկացել է, որ որքան աղքատ ու ընչազուրկ լինեն քաղաքացիները, որքան նրանք սոված ու հյուծված վիճակում գտնվեն, այնքան փոքր կլնի նրանց դիմադրության հնարավորությունը Հայաստանակործան քաղաքականությանը: