Search
Close this search box.

Զինծառայողների արձակուրդի մասին

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքով ժամկետային զինծառայողները հերթական մեկ արձակուրդի հնարավորություն ունեն՝ ուսումնական փուլից հետո։ Մնացած բոլոր արձակուրդները խրախուսանք են և տրվում են որպես լրացուցիչ արձակուրդ։ Զինծառայողները սահմանված կարգով կստանան պարտադիր արձակուրդը:

•Զինծառայողներին հանձնարարված է բացառել շփումները քաղաքացիական ազգաբնակչության հետ ու մասնակցությունը մասսայական միջոցառումներին՝ խնջույքներ, տոնակատարություններ, թաղ­ման արարողություններ և այլն, զերծ մնալ հա­մա­ճարակային տեսանկյունից ՀՀ ռիս­կա­­յին տարածքների քաղաքացիների, ինչպես նաև ռիսկային երկրներից վերադարձած ան­ձանց հետ շփումներից»: