Search
Close this search box.

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկված չվերթների ուղեւորներին առաջարկելու է իրենց տոմսերի արժեքներին համարժեք վաուչերներ

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկված չվերթների ուղեւորներին առաջարկելու է իրենց տոմսերի արժեքներին համարժեք վաուչերներ մեկ տարի ժամկետով օգտագործման պայմանով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գեւորգ Խաչատրյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, չվերթների զանգվածային կասեցումը եւ տոմսերի վերադարձները, «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկված չվերթների ուղեւորներին առաջարկելու է իրենց տոմսերի արժեքներին համարժեք վաուչերներ մեկ տարի ժամկետով օգտագործման պայմանով։

«Արմենիա» ավիաընկերության աշխատակազմի 95 տոկոսը գտնվում է իրենց հասանելիք եւ ավիաընկերության կողմից վճարվող արձակուրդում։ Ավիաընկերությունը չի հրաժարվում իր պարտավորություններից եւ ակնկալում է ձեր փոխըմբռնումը ստեղծված իրավիճակում։ Մաղթում ենք բոլորիդ առողջություն»։