Search
Close this search box.

Նոր տվյալներ Հայաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց մասին

Հայաստանում մարտի 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 194 դեպք է գրանցվել, հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Այսինքն երեկվա դրությամբ հիվանդների թիվը չի ավելացել:

Այսպիսով՝
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը — 194
Բուժվածներ — 2
Մահվան ելքեր — 0

Հիշեցնենք, որ երեկ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ԱՆ Արսեն Թորոսյանը նշեց, որ մեծ մասի առողջական վիճակը բավարար է, լուրջ առողջական խնդիրներ չունեն։ Նրանցից միայն 14-ի մոտ կա թոքաբորբ, 6-ն ունեն ինտենսիվ թերապիայի կարիք, նրանք գտնվում են «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցի ռեանիմացիոն ծառայության հսկողության տակ, ստանում են համապատասխան բուժում, թթվածին, սակայն թոքերի արհեստական շնչառություն չի արվում: