Search
Close this search box.

Արգենտինայի իշխանությունները պահանջում են, որպեսզի կորոնավիրուսի վարակակիրը վճարի 700 հազար դոլար

Արգենտինայի մայրաքաղաքի իշխանությունները մտադիր են COVID-19 վարակակիրից պահանջել 700 հազար դոլարի չափով փոխհատուցում, քանի որ նա, իմանալով, որ հիվանդ է, նստել է նավ և ուղևորվել Արգենտինա, հայտնում է Todo Noticias ալիքը:

Ըստ պաշտոնյաների՝ վարակված Լուկա Սինգերմանը նավ է նստել Ուրուգվայի Կոլոնիա քաղաքում, չնայած որ իմացել է, որ վարակակիր է: Երբ հայտնաբերվել է նրա վարակիր լինելու փաստը, որոշում է կայացվել լաստանավի բոլոր 423 ուղևորներին տեղափոխել Բուենոս Այրեսի հյուրանոցներից մեկը՝ կարանտինի գոտում:

Քաղաքի իշխանությունները ծրագրում են դատի տալ երիտասարդին՝ պահանջելով փոխհատուցել նավի բոլոր ուղևորներին մեկուսացնելու համար ծախսված միջոցները: Բացի այդ, երիտասարդին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում՝ այլ մարդկանց առողջությունը վտանգելու համար:

Մինչ օրս Արգենտինայում հայտնաբերվել է 158 դեպք, մահացել է 3 մարդ: