Search
Close this search box.

Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնում

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղվանից 5 օր երկրում դրախտային եղանակ է։ Կապույտ ջինջ երկինք, արև անուշ, տաք օրեր»:

Հանրապետության տարածքում՝

Մարտի 22-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ։ Մարտի 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մարտի 23-25-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մարտի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։