Search
Close this search box.

Իտալացի բժշկի հուզիչ նամակը. Մենք այլևս բժիշկներ չենք, այլ տեսակավորող և որոշում ենք, թե ով պետք է ապրի

Իտալիայի Լոմբարդիից 38-ամյա բժիշկ Յուլիան Ուրբանը գրել է. «Իմ ամենամութ մղձավանջների մեջ անգամ երբեք չէի պատկերացնի,որ կարող էի տեսնել և զգալ այն, ինչ կատարվում է այստեղ մեր հիվանդանոցում այս երեք շաբաթվա ընթացքում։ Մղձավանջն աճում է, քանի որ գետն ավելի ու ավելի է մեծանում: Սկզբում եղել են մի քանի հիվանդներ, հետո ՝ տասնյակ, հետո ՝ հարյուրավորներ, և այժմ մենք այլևս բժիշկներ չենք, այլ տեսակավորող, և մենք որոշում ենք, թե ով պետք է ապրի և ով էլ մահվան առաջ է կանգնած։

Նույնիսկ եթե այդ բոլոր մարդիկ վճարեն իտալական հարկեր իրենց ամբողջ կյանքի ընթացքում: Երկու շաբաթ առաջ ես և իմ գործընկերները աթեիստ էինք: Միշտ ծիծաղում ու ծաղրում էինք ծնողներիս եկեղեցի գնալը։ Ինը օր առաջ մեզ մոտ եկավ 75-ամյա Աստծո ծառա ,շատ բարի մարդ էր, շնչառության հետ կապված լուրջ խնդիրներ ուներ, իր հետ Աստվածաշունչ ուներ և նա մեծ տպավորություն թողեց մեզ վրա, երբ տեսանք գամված մահվան մահճին անգամ Աստվածաշունչը կարդալուց։

Մենք էլ հոգնած, հոգեբանորեն և թե ֆիզիկապես արդեն սպառված, անհույս բժիշկներ, բայց կարողացանք լսել նրան: Հիմա մենք պետք է խոստովանենք. Մենք ՝ որպես մարդ հասել ենք մեր սահմաններին, և էլ չենք կարող ավելին անել, ամեն օր ավելի ու ավելի է մահացությունը մեծանում։

Եվ մենք սպառված ենք, մեր գործընկերներից երկուսը մահացան, մյուսները վարակվեցին: Մենք գիտակցեցինք, որ այնտեղ, որտեղ մարդկային հնարավորությունները հասել են սահմանին, մենք Աստծո կարիքն ունենք, և սկսեցինք օգնություն խնդրել Նրանից, երբ ունենում էինք մի քանի րոպե ազատ ժամանակ։

Մենք զրուցում ենք միմյանց հետ և անհնար է հավատալը , թե ինչպես մի ժամանակ առաջ մոլեռանդ աթեիստները այժմ ամեն օր խաղաղություն գտնելու համար Տիրոջն են դիմում, որ օգնի հոգ տանել հիվանդների համար։ Երեկ կյանքից հեռացավ 75-ամյա Աստծո ծառան։

Չնայած իր ծանր վիճակին,նա մեզ կարողացավ ցույց տալ Աստծուն, Ով էլ բերեց Խաղաղություն մեր հյուծված, սպառված ու տառապած մարմիններին։ Քահանան գնաց Տիրոջ մոտ, և շուտով մենք նույնպես կհետևենք նրան, եթե այսպես շարունակվի: 6 օր տանը չեմ եղել, չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ սնվել և գիտակցում եմ իմ անպիտանությունը այս երկրի վրա, և ուզում եմ հավաքելով իմ վերջին շունչս՝ օգնելով ուրիշներին: Ես ուրախ եմ, որ դարձա Աստծուն իմ եղբայրների տառապանքի և մահվան մեջ»: