Search
Close this search box.

Արդարադատության փոխնախարարը կորոնավիրուսի թեստ է հանձնել

Հաշվի առնելով արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի՝ արտասահմանից վերադառնալու հանգամանքը և շփումների շրջանակը՝ պարոն Գրիգորյանը թեստ է հանձնել. արդյունքը՝ բացասական է, կորոնավիրուս չի հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։

«Հ.Գ. Կրկին հորդորում եմ ԶԼՄ գործընկերներիս՝ սենսացիոն հրապարակում տեղադրելուց առաջ հիշել, որ մարդու արժանապատվությունը և բնակչության առողջությունը ավելի բարձր արժեքներ են, մանավանդ այս օրերին:
Առողջություն բոլորիս»,- գրում է խոսնակը: