Search
Close this search box.

Շուշան Փաշինյանը Նարեկ Սամսոնյանից 2 միլիոն դրամ է պահանջում․ դատարանը գործը վարույթ ընդունեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնեկ դստեր՝ Շուշան Փաշինյանի երկրորդ հայցադիմումն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումն էր հայտնի «իկռայի» վերաբերյալ առ այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր համար ամսական 3 հազար դոլարի սեւ խավիար է գնում Երեւանի ռեստորաններից մեկից։ Նշենք, որ Շուշան Փաշինյանը պահանջում է, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը հերքի զրպարտություն համարվող տեղեկությունները և փոխհատուցի իր պատվին ու արժանապատվության պատճառված վնասը, 2 մլն դրամ։

Գործը մակագրվել է դատավոր Զարուհի Նախշքարյանին։

Շուշան Փաշինյանի ներկայացուցիչը փաստաբան Գևորգ Գյոզալյանն է։