Search
Close this search box.

Գիտնականները` կորոնավիրուսի լաբորատոր ծագման մասին

Կորոնավիրուսն առաջացել է բնական էվոլյուցիոն գործընթացների արդյունքում, այլ ոչ թե լաբորատորիայում, գտնում են գիտնականները:

Այս եզրակացությունը բերված է Nature Medicine ամսագրում հրապարակված հոդվածում: Ըստ Naked Science-ի, ուսումնասիրությունն իրականացրել է գիտնականների միջազգային խումբը: Նրանք կատարել են SARS-CoV-2-ի գենոմի և դրան հարակից վիրուսների հաջորդականությունների համեմատական վերլուծություն և չեն հայտնաբերել որևէ ապացույց, որ վիրուսը կարող էր արհեստականորեն ստացվել լաբորատորիայում: