Search
Close this search box.

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը Նորքի ինֆեկցիոնում կորոնավիրուսի թեստ է հանձնել և հրապարակել պատասխանը

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը «Ինստագրամ»-ի իր էջում գրել է, որ Ֆրանսիայից վերադառնալուց հետո օդանավակայանում պարտադիր ստուգում է անցել, արդյունքում պարզվել է, որ ջերմություն ունի: Դրանից հետո նրան տեղափոխել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց:

Այնտեղ դերասանուհին կորոնավիրուսի թեստ է հանձնել և գիշերն ացկացրել հիվանդանոցում: Ավելի ուշ դերասանուհին «սթորի» բաժնում տեսանյութ է հրապարակել, որտեղ բժիշկն անձամբ է հայտնում, որ թեստավորման պատասխանը բացասական է եղել: