Search
Close this search box.

Վարկս Էյ Էմ-ը նոր հայտարարություն է տարածել

Ի լրումն 18․03․2020 թվականի հրապարակման, Վարկս Էյ Էմ-ը պարզաբանում է:

18․03․2020-ին «Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որի համաձայն որոշել է ս.թ. մարտի 19-ից մինչև ապրիլի 15-ը անհատական մոտեցում ցուցաբերել բոլոր այն հաճախորդներին, ովքեր պարտաճանաչ կատարել են կազմակերպության հանդեպ ունեցած պայմանագրային պարտավորությունները, և ում համար ներկայումս դժվարացել է վարկային պարտավորությունների կատարումը։

Որպես որոշման իրականացում այսօր մոտ 30 հաճախորդ արդեն անհատական (SMS) հաղորդագրության միջոցով ծանուցվել է վարկի հետաձգման ժամկետի մասին՝ առանց նախապայմանների և լրացուցիչ դիմումներ գրելու անհրաժեշտության։