Search
Close this search box.

«Կա մի գործոն, որն էական նշանակություն է ունեցել ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի վերանշանակման հարցում»․ վարչապետ

Արդեն հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և Ոստիկանության պետ Արման Սարգսյանին։ «Կա մի գործոն, որն էական նշանակություն է ունեցել ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի վերանշանակման գործում։ Ես հստակ արձանագրել եմ, որ նրանք չեն փորձում քողարկել ու թաքցնել այն խնդիրները, որոնք այսօր առկա են իրենց ոլորտներում։ Դա վստահություն է ներշնչում, որ նրանք հետևողական կլինեն խնդիրները լուծելու գործում»,- գրել է վարչապետը։