Search
Close this search box.

Երբ է հայտնաբերվել կորոնավիրուսը ՌԴ մեկնած հայաստանցու մոտ․ ԱԳՆ-ն մանրամասնում է

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը գրում է․

«ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալներով՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել մարտի 11-ին Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու մոտ:

Վերջինս ներկայումս գտնվում է Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներից մեկի` COVID-2019-ով վարակվածների մեկուսացման համար նախատեսված բաժանմունքում»։