Search
Close this search box.

ԱՄՆ-ը դադարեցնում է վիզաների տրամադրումը կորոնավիրուսի պատճառով

ԱՄՆ պետդեպարտամենտը դադարեցնում է վիզաների տրամադրման ծառայությունների մատուցումն աշխարհի շատ երկրներում` նոր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնել է ԱՄՆ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

«COVID-19-ի պատճառով պետդեպարտամենտը դադարեցնում է ամենօրյա վիզային ծառայությունները բազմաթիվ երկրներում: Այս ծառայությունները կվերսկսվեն հնարավորինս շուտ: Ստուգե՛ք դեսպանատների և հյուպատոսարանների կայքերը՝ նրանց աշխատանքի ընթացիկ կարգավիճակը իմանալու համար»,- նշվում է պետդեպարտամենտի հյուպատոսական ծառայությունների բյուրոյի Twitter միկրոբլոգի էջում:

Համաձայն հաղորդագրության՝ չնայած վիզայի տրամադրման պլանավորված հարցազրույցների չեղարկմանը, եթե դիմումատուն արդեն վճարել է պահանջվող գումարը, ապա այդ վճարումն ուժի մեջ է մնում «վճարման օրվանից մեկ տարվա ընթացքում» և ընդունվելու է «այն երկրում, որտեղ վճարվել է»: