Search
Close this search box.

Առաջին անգամ Ուհանում կորոնավիրուսով վարակվածության դեպք չի գրանցվել

Չինաստանի Հուբեյ նահանգում և Ուհան քաղաքում, որը դարձել է կորոնավիրուսի վարակի տարածման կիզակետը, վերջին մեկ օրվա ընթացքում վարակի ոչ մի նոր դեպք չի հայտնաբերվել: Այս մասին հաղորդել է Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովը, գրում է РБК-ն:

Ընդհանուր առմամբ, օրվա ընթացքում բուժվող 795 հիվանդներ դուրս են գրվել հիվանդանոցներից: Գրանցվել է ութ նոր մահ (վեցը՝ Ուհանում):

Ընդհանուր առմամբ, համաճարակի տարածումից ի վեր գրանցվել է հիվանդության հաստատված 80.9 հազար դեպք, առողջացել է 70.4 հազար հիվանդ: