Search
Close this search box.

Ո՞ր խմբի արյուն ունեցող մարդիկ են ամենից հաճախ վարակվում կորոնավիրուսով

Մարդու արյան խումբն ազդում է կորոնավիրուսի նկատմամբ նրա խոցելիության վրա: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են medRxiv-ում

Հետազոտության տվյալներով՝ ամենից հաճախ կորոնավիրուսով վարակվում են 2-րդ խմբի արյուն ունեցող մարդիկ, իսկ առավել կայուն են՝ 1-ին խմբի արյուն ունեցողները:

Հետազոտության հեղինակները համեմատել են COVID-19-ով վարակված 2173 պացիենտների արյան խմբերը:

2-րդ խմբի արյուն ունեցող մարդիկ 1,2 անգամ ավելի հաճախ են վարակվել կորոնավիրուսով, իսկ 1-ին խումբ ունեցողները՝ 1,3 անգամ հազվադեպ: Ընդ որում, պացիենտների սեռն ու տարիքը ազդեցություն չեն ունեցել վարակման վրա: