Search
Close this search box.

Կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի տիկնոջ զարմիկը դիմել է դատախազություն

Փաստաբան Գոհար Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի տիկնոջ զարմիկը 17.03.20թ. ՀՀ գլխավոր դատախազությունում հաղորդում է ներկայացրել անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններն ապօրինի ձեռք բերելու, առանց նրա համաձայնության հրապարակայնորեն լրատվամիջոցներով, սոցցանցերով տարածելու, վիրավորելու, վարակված հիվանդների ցուցակը և լուսանկարները տարածելու համար։

Այսօր նրան ՀՀ գլխավոր դատախազությունից գրավոր հայտնել են, որ հաղորդմանը ընթացք է տրվել: