Search
Close this search box.

Նորքի ինֆեկցիոնը ինքնաշեն դիմակների մասին հայտարարություն է տարածել

ՆՈՐՔ Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ուշադրություն

Ինքնաշեն, տնային պայմաններում, ոչ համապատասխան ստանդարտներով և ոչ համապատասխան պայմաններում պատրաստվող դիմակների վերաբերյալ։

Բժշկական դիմակները, ինչպես ցանկացած բժշկական օգտագործման պարագա, անհրաժեշտ է համապատասխանեն արտադրական համապատասխան չափորոշիչներին, հատկապես մանրէազերծման ապահովման հարցում։

Ուստի հորդորում և խորհուրդ ենք տալիս կիրառել միայն գործարանային արտադրության դիմակների, որոնք համապատասխանում են առողջապահական չափորոշիչներին։ Կիրառելով կարի արտադրամասերում կարված, տնային պայմաններում պատրաստված ինքնաշեն դիմակները, դրանով կարող եք վնասել ինքերդ Ձեզ և նպաստել վարակի տարածմանը։

Պաշտպանվենք գրագետ և հաղթահարենք պանդեմիան ՄԻԱՍԻՆ‼️‼️

ՀԳ. Միասին, բայց ինքնամեկուսացված)))

Առողջ եղեք‼️
Սիրով` Նորքի ԿՀ