Search
Close this search box.

Ցիկլոնը սկսում է աստիճանաբար քայքայվել. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Վաղը ցերեկվանից սկսած հանրապետության տարածքում գործող ցիկլոնը սկսում է աստիճանաբար քայքայվել։ Նրա քայքայման հետ մեկ տեղ, կկրճատվեն և տեղումների տևողությունը և տարածքային ընդգրկվածությունը, դրանք կլինեն կարճատև և առանձին շրջաններում։ Օրվա ընթացքում կունենանք նաև արևային ժամեր։
Արկտիկական ցուրտ օդային հոսանքները վաղը ցերեկվանից սկսած նույնպես նահանջում են, ուստի օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչև մարտի 23-ը այսօրվա հետ համեմատ աստիճանաբար բարձրանալու է 5-6 աստիճանով։