Search
Close this search box.

Վերցվել է 13 փորձանմուշ. կորոնավիրուսով պայմանավորված իրադրությունն Արցախում

Արցախում առայսօր նոր կորոնավիրուսի կասկածով 13 քաղաքացիներից փորձանմուշ է վերցվել, ուղարկվել լաբորատոր հետազոտության: Այս պահի դրությամբ՝ 12 փորձանմուշի արդյունքները բացասական են, 1 դեպքի պատասխանը պարզ կլինի վաղվա ընթացքում: Այս մասին տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը` որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել և հորդորում բնակչությանը չճշտված տվյալներ չհրապարակել ու ապատեղեկատվություն չտարածել: Կոչ ենք անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսի՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։