Search
Close this search box.

Երկրին է մոտենում հսկայական աստերոիդ, որը պոտենցիալ վտանգ է ներկայացնում

Աստղագետները Արեգակնային համակարգում հայտնաբերել են 2 կմ տրամագիծ ունեցող աստերոիդ, որը ներկայիս պահին մոտենում է Երկիր մոլորակին: Այս մասին հայտնում է Virtual Telescope Project-ը:

Տիեզերական օբյեկտին տվել են կոդային անվանում՝ (52768) 1998 OR2: Կանխատեսվում է, որ արդեն ապրիլին աստերոիդը կգտնվի Երկրի անմիջական հարևանությամբ:

Աստերոիդը պոտենցիալ վտանգ է ներկայացնում, սակայն մոլորակի վրա նրա ընկնելու հավանականությունը նվազագույն է: Օբյեկտի և Երկրի միջև հեռավորությունը 16 անգամ կգերազանցի մեր և Լուսնի միջև եղած հեռավորությանը:

Աստերոիդի տեղաշարժն ամբողջությամբ ուսումնասիրվում է գիտնականների կողմից, այդ իսկ պատճառով արդեն պարզվել է, որ այն իր թռիչքուղին սկսել է մի քանի դար առաջ:

Երկիր մոլորակին հաջորդ մոտեցումը տեղի կուենա 2079 թ.: Այդ ժամանակ ևս խուճապի պատճառներ չեն լինի, վստահեցնում են մասնագետները: