Search
Close this search box.

Կորոնավիրուսի պատճառով Ֆրանսիան տնտեսությունը կհամալրի 45 միլիարդ եվրոյով

Ֆրանսիան 45 միլիարդ եվրո կուղղի տնտեսություն` ընկերություններին եւ աշխատակիցներին օգնելու խթանման միջոցների շրջանակներում: Նախատեսվում է, որ կորոնավիրուսի բռնկման պատճառով այս տարի տնտեսության ծավալը կնվազի 1 տոկոսով, փոխանցում է Reuters-ը:

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո դե Լե Մերը հայտնել է, որ օգնության փաթեթը, որի արժեքը համախառն ներքին արդյունքի գրեթե 2 տոկոսն է, անխուսափելիորեն կազդի պետական ֆինանսների վրա եւ կհանգեցնի պետական պարտքի` ՀՆԱ-ի ավելի քան 100 տոկոսով ավելացմանը:

«Մենք պատրաստվում ենք 45 միլիարդ եվրո մոբիլիզացնել՝ որպես առաջին անհապաղ տնտեսական օգնություն ընկերություններին եւ աշխատակիցներին»,- ասել է Լե Մերը:
Այս միջոցները լրացնում են 300 միլիարդ եվրոն` վարկերի գծով պետական երաշխիքների տեսքով, որոնց մասին երկուշաբթի հայտարարել էր նախագահ Էմանուել Մակրոնը, ասել է Լե Մերը:

Ըստ նրա` շուտով պատրաստ կլինի բյուջեի նոր նախագիծը` վիրուսի ազդեցությունն արտացոլելու համար եւ նախնական կանխատեսումներով, որ այս տարի տնտեսությունը կնվազի 1 տոկոսով:

Առյուծի բաժինը` 32 միլիարդ եվրոն, ընդհանուր ճգնաժամային փաթեթում կներկայացվի ընկերությունների, ինչպես նաեւ սնանկության վտանգի տակ գտնվող ընկերությունների համար հետաձգված հարկերի եւ աշխատավարձերից գանձումների տեսքով:

Եվս 8.2 միլիարդ եվրո կհատկացվի այն ընկերություններին, որոնք երկու ամսվա ընթացքում աշխատանքից ազատել են կրճատված աշխատանքային գրաֆիկով աշխատող աշխատակիցներին: 2 միլիարդ եվրոյի չափով հիմնադրամ կստեղծվի ռեստորանային կամ զբոսաշրջության ոլորտի այնպիսի ոչ մեծ ընկերություններին ուղիղ վճարներ կատարելու համար, որոնք ստիպված են եղել փակվել: