Search
Close this search box.

851 կանչ` մեկ օրում. ինչ իրավիճակ է «Շտապօգնություն»-ում

«Հունվար-փետրվար ամիսներին կանչերի առումով ավելի ծանրաբեռնված ենք եղել, քան այժմ: Կանչերի թիվը չի ավելացել:Այս մասին փոխանցում է «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Երեկ ունեցել ենք շտապօգնության 851 կանչ: Խուճապային տրամադրություն չկա, ուղղակի մարդիկ, ովքեր ունենում են ջերմություն և որոշ սուր շնչառական հիվանդությունների հետ կապված ախտանիշներ ավելի զգոն են»: Ինչ վերաբերվում է շտապօգնության բժիշկների առողջությանը` կապված համաճարակի տարածման հետ, Թագուհի Ստեփանյանը փաստեց` բժիշկների մոտ դեռևս գանգատներ չկան: «Նրանք պատրաստ են, մեզ պաշտպանելու բոլոր պարագաներն ունենք:»,-ասաց նա: