Search
Close this search box.

«Կտեսնեք». Գագիկ Սուրենյանի գրառումն ու եղանակի տեսությունը

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամպրոպից հետո միշտ արև է դուրս գալիս։ Սա է բնության օրենքը։ Ամեն բան լավ է լինելու, կտեսնեք»:

Հանրապետության տարածքում՝

Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ը շրջանների զգալի մասում, 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 17-18-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 17-18-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ը, 20-ի գիշերը սպասվում են տեղումներ, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։