Search
Close this search box.

Արսեն Թորոսյանը նոր տեղեկություն է հայտնում

Ի պատասխան ԱԺ-ում հնչած՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերի մեր երկրում առկայության և այն պնդման, որ «հանրությունը պետք է իմանա, որ դրանք չեն հերիքում», տեղեկացնում եմ, որ

 Այս պահին երկրում կա թոքերի արհեստական օդափոխության գործող 334 սարք։

 Այս պահին կա ռեզերվային/ազատ 15 սարք՝ հատուկ առանձնացված կորոնավիրուսային հիվանդությամբ պոտենցիալ պացիենտների համար։

 3-4 օրից մեր պահեստում կլինի հավելյալ 11 սարք՝ ձեռք բերված ՌԴ-ից։

 10-15 օրից մեր պահեստում կլինի հավելյալ 10 սարք՝ ձեռք բերված Չինաստանից։

Հ.Գ. «հանրությանը տարբեր հանգամանքների մասին տեղյակ պահելուց» առաջ, կարծում եմ արժի նախապես պարզել այդ հանգամանքները։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան