Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդյո՞ք Հանրապետությունում կորոնավիրուսի կապակցությամբ արտակարգ դրություն հայտարարելու կարիք կա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները երկրորդ անգամ են կորոնավիրուսի թեստ հանձնել և նրանց մոտ այս վիրուսը չի հաստատվել, այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը տեղեկացրեց, որ Սևանից արդեն վերադարձել է Երևան և իր աշխատանքի վայրում է։

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ այսօր Կառավարությունում պիտի քննարկեն հարցը, թե արդյոք անհրաժեշտություն կա Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորվարած արտակարգ իրավիճակ հայտարարելու հարցը։

Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ վիրուսով վարակվելու դեպքերից մեկը տեղի է ունեցել երևանյան արտադրամասերից մեկում։ Աշխատանքներ են տարվում նրա հետ շփումներ ունեցած անձանց մեկուսացնելու։

Առողջապահության նախարարությունն այսօր առավոտյան տեղեկացրել է, որ ունենք կորոնավիրուսով վարակվելու ևս 2 հաստատված դեպք, որոնցից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված է եղել։ Մյուս դեպքը փոխկապակցված է երեկ երեկոյան հաստատված 2 դեպքի հետ։ Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 30 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։