Search
Close this search box.

Էջմիածնի ելումուտերը կփակվեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Վաղարշապատն (Էջմիածինն) արտաքին աշխարհի հետ կապող 27 ճանապարհները կփակվեն այսօր ժամը 23:00-ից: Բաց կլինեն միայն 3-ը՝ Վաղարշապատ-Երևան, Վաղարշապատ-Աշտարակ, Վաղարշապատ-Մասիս, որոնցով քաղաքացիները կանցնեն միայն բժշկական ստուգումից հետ: Բարձր ջերմաստիճան ունեցող քաղաքացիներին ետ կուղարկեն՝ պահանջելով ինքնամեկուսացվել: