Search
Close this search box.

Հայաստանում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտն ապաքինվել է առանց բուժում ստանալու

Հայաստանում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտն առողջացել է և դուրս կգրիվ հիվանդանոցից։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նա, 14 օր անցկացնելով հիվանդանոցում, որևէ բուժում չի ընդունել, որևէ դեղ չի խմել։ 14 օր ուղղակի մնացել է մեկուսացված, ինքնաբուժվել է և դուրս է գալիս հիվանդանոցից ու գնում է տուն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Պացիենտը Հայաստան էր եկել Իրանից: