Search
Close this search box.

ՈՒշագրավ. Կորոնավիրուսով վարակված Մեղրիի բնակչի հետ անձամբ շփում եմ ունեցել և նոր թեստ եմ հանձնել. Փաշինյան

Այսօր կորոնավիրուսի արձանագրված դեպքերից մեկը Մեղրիի բնակիչ է եւ պարզվում է, որ կոնկրետ ես Մեղրիից Երեւան գալիս այդ քաղաքացու հետ շփում եմ ունեցել։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ շփումը շատ սերտ չի եղել։

«Դրա համար մոտ մեկ ժամ առաջ ես նոր թեստ հանձնեցի կորոնավիրուսի։ Եթե թեստի պատասխանը լինի կեսգիշերն անց, եթե պատասխանը կլինի դրական, ես եւ իմ ընտանիքը կշարունակի ինքնամեկուսացումը Սեւանում։ Եթե պատասխանը լինի բացասական, վաղն առավոտյան կվերադառնամ Երեւան եւ կաշխատեմ արդեն Երեւանից, կառավարության իմ աշխատասենյակում»,-ընդգծեց վարչապետը։

Նշենք, որ այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 28-ի