Search
Close this search box.

Մեղրիում կորոնավիրուսի դեպքը գրանցվել է հարսանեկան ճամփորդությունից վերադարձած տղամարդու մոտ. մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել ենք, քիչ առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ արդեն կա կորոնավիրուսի հաստատված 26 դեպք, որից այսօր հաստատված դեպքերից մեկը գրանցվել է Մեղրի քաղաքում:

ArmDaily.am-ի տեղեկություններով տղամարդը կնոջ հետ նոր էր վերադարձել Իտալիայից: Հարսանիքից հետո նորապսակները գնացել են Իտալիա՝ ճամփորդության: Վերադարձել են մարտի 12-ի գիշերը: Օդանավակայանում ջերմաչափվել են, նրանց մոտ ջերմության բարձրացում չի նկատվել, գնացել են տուն: Անցած գիշեր ամուսինը ջերմել է, նրա մոտ գրանցվել է 37.2 աստիճան ջերմություն, դիմել է բժշկի, կորոնավիրուսը հաստատվել է:
Նշենք, որ այս պահին ճշտվում է նրանց շփման շրջանակը, որպեսզի կոնտակտավորները մեկուսացվեն: