Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես կգա կարևոր հայտարարությամբ. Տիգրան Ավինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կարևոր հայտարարությամբ հանդես կգա։ Այս մասին ֆեյսբուքյան լայվով հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Այսօր շարունակական կապի մեջ եմ եղել Էջմիածնի քաղաքապետի հետ եւ քաղաքապետարանի արդյունավետ աշխատանքների շնորհիվ կարող եմ վստահեցնել, որ հիմնական մարդաշատ միջոցառումները, որոնք նախատեսվում է անցկացնել Էջմիածին քաղաքում չեղարկվել են: Դրանք են` հարսանիքներ, կնունքներ, ծնունդներ եւ այլն: Այս աշխատանքը կկրի շարունակական բնույթ: Այս առումով վարչապետը հանդես կգա կարեւոր հայտարարությամբ եւ որոշակի լուրեր կարող եք ակնկալել»,-ասաց նա:

Տիգրան Ավինյանը հայտնեց , որ շուտով Առողջապահության նախարարությունը ձեռք է բերելու Ռապիդ թեստեր, որոնք կարճ ժամակետում՝ 15 րոպեի ընթացքում հնարավորություն են տալու հաստատել կամ հերքել կորոնավիրուսի առկայությունը։
«Այս թեստերը իրականացվելու են մեր անցակետերում»,- նշեց նա նա։