Search
Close this search box.

«Այս պահին ունենք հաստատված 26 դեպք, մեկը՝ Մեղրիում». Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԹԱՐՄԱՑՈՒՄ 19:30, 15.03.2020թ.

Ունենք ևս 3 հաստատված դեպք, որից 2-ը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Մյուս դեպքն արձանագրվել է Մեղրի քաղաքում` Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 26 դեպք: Մինչ օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն: Այս պահին մեկուսացված է 300 քաղաքացի: Նոր դեպքի հետ սերտ շփում ունեցողները հայտնաբերվում են, որպեսզի մեկուսացվեն: Այսօր կլինի ևս մեկ թարմացում»: