Search
Close this search box.

ՊՆ խոսնակը՝ վարակված զինծառայողի վերաբերյալ լուրերի մասին

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մամուլում տարածված տեղեկատվությունը, թե իբր զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ կան, կեղծ է:
Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան, ավելին՝ որևէ զինծառայող վարակված կամ կարանտինում գտնվող քաղաքացիների հետ որևէ շփում չի ունեցել:

Հ.Գ. հարգելի լրագրողներ, նյութը վերնագրելիս բարեխիղճ եղեք և նշեք, թե որ երկրի ՊՆ-ն է նման տեղեկություն հայտնում: Տվյալ դեպքում ԱՄՆ պաշտպանության նախարարությունն էր հայտարարել, որ այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում կա իրենց ենթակայության ներքո ծառայող կորոնավիրուսով վարակված 10 զինվորական: