Search
Close this search box.

Արտակարգ դրություն հայտարարելու գործընթացն պետք է սկսել ժամ առաջ. Հովհաննես Մանուկյան

Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որևէ իրավական խոչընդոտ չկա ոչ Սահմանադրության, ոչ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի մակարդակում այս իրավական մեխանիզմը կիրառելու համար։ Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն. «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին»։

Ենթադրում եմ պատասխանատուների մոտ տարակուսանք կա «սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ» հասկացության մեկնաբանության հետ կապված, սակայն ցանկացած փորձառու իրավաբան ի վիճակի է փարատել նմնա որևէ կասկած։

Ընդհակառակը, լրջագույն խնդիրներ կառաջանան այն դեպքում, երբ իրավիճակից ելնելով կարիք կլինի կիրառել որոշակի միջոցառումներ, սակայն իշխանությունը սահմանափակված կլինի դրանք իրականացնելու՝ առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի անձանց հիմնական իրավունքների և ազատությունների որոշակի սահմանափակումներ կիրառելու իրավական կաշկանդվածության պատճառով։ Չեմ ցանկանում շատ մանրամասներ ներկայացնել, սակայն հիմնական մտահոգություններս վերաբերում են ֆինանսական կայունությանն ու պետության սոցիալական պատասխանատվության դաշտին։

Եթե այս իրավական ռեժիմի անհապաղ կիրառման կարևորությունն արդեն գիտակցված է, ապա անհրաժեշտ է գործընթացն սկսել ժամ առաջ։ Չի կարելի սպասել աշխատանքային օրվա սկզբին»: