Search
Close this search box.

Կորոնավիրուսի տարածման պայմաններում այսօր ՏԻՄ ընտրություններ են

Հայաստանում կորոնավիրուսի 23 հաստատված դեպք կա արդեն: Իշխանությունները կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկում. դադարեցվել է դասապրոցեսը, մի շարք կազմակերպություններ անցել են հեռահար աշխատանքային ռեժիմի, մի շարք ընկերություններ դադարեցրել են աշխատանքը՝ այդպիսով փորձելով կանխել կորոնավիրուսի հետագա տարածումը: Իշխանություն անգամ քննարկում է ունեցել՝ արտակարգ դրություն հայտարարելու համար:

Ամենուր հորդորներ են մարդաշատ միջոցառումները չեղարկելու վերաբերյալ: Չնայած այս հորդորներին, այսօր տեղական ինքնակառավարման մարմինների Լոռի,Շիրակ մարզերի համայնքների հերթական և Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են անցկացվում:

Քվեարկությունը սովորականի պես սկսվել է առավոտյան ժամը 08:00-ից և կավարտվի 20:00-ին: Ընտրությունները ոչ միայն չեն հետաձգվել, այլև շրջանառվող տեղեկությունների համաձայն որոշ տեղերում կուտակումներ են առաջացել, ինչն այսօր, կարելի է ասել, անթույլատրելի է: