Search
Close this search box.

«Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում գրանցվել է մեկ հաստատված կորոնավիրուսի դեպք. Քաղավիացիայի հայտարարությունը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել. «Հարգելի քաղաքացիներ, ապատեղեկատվության բացառման և հանրությանը պատշաճ իրազեկման նպատակով հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում գրանցվել է մեկ հաստատված կորոնավիրուսի դեպք, ինչի պատճառով ոլորտի ղեկավարության և առողջապահության նախարարության հետ համատեղ համագործակցության արդյունքում կայացվել է համապատասխան որոշում մեկուսացնել ընկերության անձնակազմին ընկերության մասնաշենքում, որը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի պահպանվող տարածքում: Մեկուսացված անձնակազմի համար ընկերության միջոցներով կազմակերպված են կյանքի, աշխատանքի և հանգստի համար անհրաժեշտ բավարար պայմաններ, կազմակերպված է երկանգամյա սնունդի, խմելու և արտադրական կարիքների համար ջրի անսահման մատակարարում։ Մասնաշենքի բոլոր հարկերն ապահովված են ախտահանման համապատասխան լուծույթներով, իսկ անձնակազմը՝ դիմակների բավարար քանակով:

Նշենք, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն սերտորեն համագործակցում է Առողջապահության նախարարության հետ՝ համատեղ վերահսկելով ամբողջ գործընթացը»։