Search
Close this search box.

Հայաստանում դպրոցահասակ երեխայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են։

Ըստ տեղեկությունների՝ նա մարտի 8-ին Էջմիածնում կայացած նշանադրության արարողության մասնակիցներից է եւ մեկուսացված է եղել հենց Իտալիայից ժամանակ կնոջ մոտ վարակի հայտնաբերման առաջին իսկ օրվանից։