Search
Close this search box.

Երևան Մոլը ժամանակավորապես դադարեցրեց իր աշխատանքը

Կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված՝ Երևան Մոլը մարտի 16-23-ը ժամանակավորապես չի գործելու,  տեղեկանում ենք Երևան Մոլի ֆեյսբուքյան էջից:

Գործելու է միայն Քարֆուր սուպերմարկետը՝ սննդամթերքի և այլ անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումը չսահմանափակելու նպատակով։

Երևան Մոլի այս որոշման արդյունքում չի անտեսվելու նաև տարածքում գործող վարձակալների գործարար բարօրությունը։ Վերաբացման կամ անհրաժեշտության դեպքում փակ լինելու ժամկետի երկարաձգման մասին կտեղեկացվի ավելի ուշ։