Search
Close this search box.

Տիգրան Ավինյանի հանձնարարականը պետական աշխատողներին, մասնավորապես 60 անց տարիք ունեցողներին

Պետական գերատեսչություների աշխատակիցների մի մասը կաշխատի տանից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Տեղեկացնում եմ, որ #կորոնավիրուսի կանխարգելման հանձանժողովի նիստի որոշմամբ պետական գերատեսչություններին հանձնարարվել է իրենց գործառույթներից ու ծանրաբեռնվածությունից ելնելով դիտարկել մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում #աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը։

Սա հատկապես վերաբերում է 60 և ավելի տարիք եւ/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձնաց աշխատանքի կազմակերպմանը»,- գրել է նա։