Search
Close this search box.

«Ոչ թե հորդորել է պետք բանկերին, այլ ընդունել հստակ որոշում». Արման Աբովյանը՝ վարկառուների վարկային պարտականությունների մասին

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սա ի՞նչ է…
ԿԲ-ն բանկերին հորդորել է վարկառուների վարկային պարտականությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում՝ երկկողմանի համաձայնությամբ անցանկալի արդյունքներից խուսափելու համար։
Կներեք հազար անգամ, բայց սա պատասխան չէ բարձրաձայնած խնդիրները լուծելու համար։

Ասեմ ավելին, սա ինչ որ լղոզված և անհասկանալի «հորդոր է»։
Ըստ երևույթի` պետք է կրկին ներկայացնեմ մի պարզ իրողություն։Կորոնավիրուսի տարածման պատճառով գոյացած խնդիրները (օրինակ սահմանների փակում) բերել են Հայաստանում տնտեսական իրավիճակի կտրուկ վատթարացման, որի արդյունքում առաջացել է վտանգ, որ մենք ՄԵԾ կորուստներ կունենանք մի շարք ոլորտներում, որոնք ձևավորում են հայաստանյան տնտեսության զգալի մասը: Բացի այդ կտրուկ նվազում են հասարակ քաղաքացիների եկամուտները։ Գումարելով այս պարզ փաստերը`մենք հասկանում ենք, որ եթե պետությունը և ֆինանսական կառույցները, գոնե ժամանակավորապես չսառեցնեն հարկերը և վարկային վճարումները, ապա իրավիճակը կտրուկ կվատանա, և դա շատ մեղմ է ասված։
Կրկնում եմ ևս մեկ անգամ` ոչ թե հորդորել է պետք բանկերին, այլ ընդունել հստակ որոշում կառավարության մակարդակով,որի կատարումը կլինի պարտադիր: