Search
Close this search box.

«Այս ամենի մեջ մի դրական լուր կա». Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Երբ օրեր առաջ կոչ էի անում լրջանալ ու պատրաստվել կորոնավիրուսի ներթափանցմանն ու նավթի գների ռեկորդային անկման բացասական հետևանքներին՝ Փաշինյանն ու իր կառավարման անդամները շարունակաբար արհամարհում էին այդ կոչերը։

Եվրոպայում ֆուտբոլի առաջնություններ էին դադարեցվում ու մի շարք երկրներ անցնում էին կարանտին համակարգի, մեր իշխանությունները ժողովրդին հանրահավաքների էին հրավիրում։

Այսօր արդեն ունենք այն ինչ ունենք՝ կորոնավիրուսով վարակվածներ և անլուրջ կառավարիչներ։

Չեղարկեք ձեր ֆեյք հանրաքվեն ու պետության բոլոր միջոցները դրեք սպասվող համաճարակի դեմ պայքարում։
Բավական է մտածեք միայն ձեր նեղ շահերի մասին։

Հ.Գ. Այս ամենի մեջ մի դրական լուր կա։ Փաշինյանի և իր տիկնոջ թեստը բացասական պատասխան է տվել, որի համար ուրախ եմ»: