Search
Close this search box.

Իտալացի բժիշկը նկարագրել է կորոնավիրուսով վարակվածների մահը

Միլանի Սան Կառլո Բորոմեո հիվանդանոցում աշխատող իտալացի բժիշկը նկարագրել է կորոնավիրուսով վարակված հիվանդների կյանքի վերջին պահերը, գրում է Sky News-ը:

Դոկտոր Ֆրանչեսկա Քորթելարոն պատմել է, որ ծանր հիվանդները խնդրում են հնարավորություն տալ մահվանից առաջ խոսել սիրելիների հետ: Սովորաբար, Քորթելարոն մահամերձին և նրա հարազատներին կապում է տեսակապի միջոցով:

«Գիտե՞ք, թե որն է ամենադրամատիկն այս ամենում: Դա տեսնելն է, թե ինչպես են հիվանդները մահանում միայնության մեջ, լսել, թե ինչպես են նրանք աղերսում, որպեսզի նրանց հնարավորություն տրվի հրաժեշտ տալ իրենց երեխաներին և թոռներին»,- ասել է բժիշկը:

Նրա խոսքով, հիվանդները պարզ մտքով և գիտակցաբար են դիմավորում մահը: Բժիշկը նաև նշել է, որ ծանր հիվանդների մոտ նարկոլեպիսա չի նկատվում: «Այնպիսի տպավորություն է, որ նրանք խեղդվել են, և հիմա իրենք գիտակցում են, որ կխեղդվեն»,- բացատրել է Քորթելարոն:

Իտալիան Եվրոպայում կորոնավիրուսի տարածման ամենամեծ օջախն է: Վիրուսի համաճարակի պատճառով երկրի իշխանությունները մարտի սկզբին փակել են Լոմբարդիան (շրջանի մայրաքաղաքը Միլանն է), ինչպես նաև 14 այլ նահանգներ, ներառյալ Վենետիկը, կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով: Այս շրջաններում մուտքի և ելքի, ինչպես նաև ներքին տեղաշարժի սահմանափակումներ են մտցվել: