Search
Close this search box.

Արտակարգ դեպք Երևանում. մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի

Երեկ՝ մարտի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ դաստակի երրորդ մատի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ և «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Կոտայքի մարզի բնակիչ՝ 37-ամյա Վահե Հ-ն և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 45-ամյա Գագիկ Պ-ն։

Մինչ բժիշկներն օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 12։00-ի սահմաններում Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկում նշված անձանց հետ վիճաբանություն է տեղի ունեցել, և Երևանի բնակիչ՝ 47-ամյա Անդրանիկ Գ-ն դանակով հարվածել է Գագիկ Պ-ի գոտկատեղին, իսկ վիճաբանության ժամանակ Վահե Հ-ն փորձել է Անդրանիկ Գ-ի ձեռքից խլել դանակը, ինչի հետևանքով էլ վնասվել է ձեռքը։ Ժամեր անց Նոր նորքի ոստիկանները Երևան քաղաքի Կողբացի փողոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Անդրանիկ Գ-ին, ով ներկայացվել է հետաքննչական բաժանմունք։

Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը։