Search
Close this search box.

Մենք կրկին միասին կծիծաղենք. Հռոմի պապի ուղերձը՝ իտալացիներին

Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղերձը իտալացիներին. «Այսօր՝ քնելուց առաջ, մտածեք այն օրվա մասին, թե երբ կրկին դուրս կգանք փողոց: Այն մասին, թե երբ կրկին կգրկախառնվենք, իսկ ընտանիքով առևտուր անելու հնարավորությունը իրական տոն կթվա:

Կմտածենք այն օրվա մասին, թե ինչպես մեր կյանք կվերադառնան սուրճը՝ սրճարաններում, գրկախառնությունները, միմյանց հպված մարդկանց լուսանկարները:

Կմտածենք այն մասին, թե ինչպես իրողությունն անցյալ կդառնա, իսկ մեր բնականոն կյանքը՝ նվեր՝ անսպասելի և հիասքանչ: Մենք կսիրենք այն ամենը, ինչ մինչ օրս թվում էր բնականոն մի բան, կգնահատենք ամեն վայրկյանը. ծովափում լողալը, արևածագը, արևամուտը, կենացներն ու ժպիտները: Մենք կրկին միասին կծիծաղենք: Ուժ և քաջություն ձեզ: Շուտով կհանդիպենք»: Թարգմանությունը՝ Լինդա Դավթյանի