Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կորոնավիրուսի թեստ կհանձնեն

Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ընդհանուր առմամբ այս պահին Էջմիածնում կա 100 մեկուսացված մարդ, ասել է նա։  Էջմիածինցի կինը Հայաստան է եկել փետրվարի 29-ին, դրանից հետո, ըստ Փաշինյանի, նրան պարբերաբար դիմել են առողջապահության նախարարությունից, սակայն նա թաքցրել է իր հիվանդության փաստը։ «Եթե նա թաքցրած չլիներ, ապա 13 դեպքի փոխարեն կունենայինք 6-ը։

«Գոլդեն Փելեսում» մեկուսացված 31 անձանցից 28-ն այսօր կգնան տուն։ 2-ի մոտ հաստատվել է վարակի առկայությունը, իսկ 3-րդը, որի ընտանիքի անդամի մոտ է հաստատվել վիրուսի առկայություն եւ այս ընթացքում նա  շփվել է  վարակակրի հետ, կմնա մեկուսացման մեջ։  2 անձինք, որոնց տեստը դրական է եղել՝ կտեղափոխվեն հիվանդանոց։ Եվս 3 անձ, որոնց մոտ հաստատվել է վիրուսի առկայությունը, Էջմիածնից են։