Search
Close this search box.

Արտակարգ դրություն հայտարարելու մասին․ Նորայր Նորիկյան

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

———————————————————————

Նկատի ունենալով, որ ակտիվորեն քննարկվում է երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին հնարավորությունը, հարկ եմ համարում արձանագրել հետևյալը. ՀՀ սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն՝

1. Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին:

2. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

3. Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը: ՛՛Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին՛՛ ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝

1. Արտակարգ դրությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում հայտարարվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև նրանց պաշտոնատար անձանց գործունեության իրավական հատուկ ռեժիմ է։

2. Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը, արտակարգ իրավիճակները: 3. Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի վերացումն առանց դրա անհնարին է:

Վերը նշված իրավական նորմերի համակողմանի վերլուծությունից հետևում է, որ արտակարգ դրություն կառավարության կողմից կարող է հայտարարվել միայն վերը նշված պայմանների առակյությանն դեպքում, ուստի անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ կորոնավիրուսի պատճառով մեր երկրում որևէ կերպ արտակարգ դրություն հնարավոր չէ հայտարարել:

Ուստի, հանրաքվեի հետաձգումը կամ չեղարկումը չի կարող իրականացվել արտակարգ դրության հայտարարելու միջոցով: Հանրաքվեի չեղարկման կամ հետաձգման, կամ հարցի լուծման հնարավոր այլ տարբերակի մասին անհրաժեշտության դեպքում կանդրադառնամ ավելի ուշ:

Նորայր Նորիկյան