Search
Close this search box.

Դավթաշենում «BMW»-ն բախվել է կայանված «Nissan Tiida», «Mazda 6», «Opel Zafira» մեքենաներին. Պայթյունի ձայն է լսվել

Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 12-ին, ժամը 23։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 45 շենքի մոտակայքում պայթյունի ձայն է լսվել. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1-ին թաղամասի թիվ 42 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. «BMW E49» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տիգրան Դ., ծնված 1997 թ.) բախվել է ճամփեզրին կայանած «Nissan Tiida» (վարորդ՝ Կարեն Հ., ծնված 1976 թ.), «Mazda 6» (վարորդ՝ Ռուբեն Տ., ծնված 1973 թ.) եւ «Opel Zafira» (վարորդ՝ Արշակ Ս., ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաներին, ինչի հետեւանքով «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայից առաջացել է գազի արտահոսք:

«BMW E49» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Փրկարարները հոսանքազրկել եւ փակել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Sponsored