Search
Close this search box.

Կորոնավիրուսից ավելի մեծ վտանգ է խուճապը. ԵՊԲՀ ռեկտոր

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ուսումնական հաստատություններում դասերի հետաձգմանը և նշել է, որ խուճապի մատնվելու հիմքեր չկան: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ վաղը ուսումնական հաստատությունները չեն գործելու, վարչապետը հավելեց նաև, որ հետագա ռազմավարության մասին կտեղեկացնի հետագայում: Խնդրում եմ հիշեք, կորոնավիրուսից ավելի մեծ վտանգ է հենց խուճապը, այո՛, ամբողջ աշխարհում վիճակը մտահոգիչ է, բայց ծանր չէ, առավել ևս՝ խուճապի մատնվելու որևէ հիմք չկա: Եղեք առողջ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ սկսած  մարտի 1-ից, ՀՀ-ում ընդհանուր առմամբ 6 անձի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մարտի 13-ից ուսումնական հաստատությունները չեն գործի,կհրավիրվի խորհրդակցություն։