Search
Close this search box.

Վարկերի տոկոսների անհապաղ սառեցում. Արման Աբովյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ժողովո՛ւրդ ջան, այսօր ինձ դիմել են տուրիստական ոլորտում միջին և փոքր բիզնես տնտեսվարողներ և ներկայացրել են մի շատ կարևոր խնդիր, որը եթե չլուծվի, ապա կարող է իսպառ ոչնչացնել տուրիստական ոլորտը Հայաստանում։
Տեսեք` բազմաթիվ տուրիստական ընկերություններ ունեն վարկեր տարբեր բանկերում, օրինակ դա վերաբերում է այն ընկերություններին, որոնք զբաղվում են միջպետական և ներքին տուրիստական ուղևորափոխադրությամբ կամ փոքրիկ հյուրանոցները և ռեստորաները ։

Այդ ընկերություններն արդեն կանգնած են վերցված բիզնես վարկերի տոկոսների մարման խնդրի առջև։ Ընկերությունները պարզապես չունեն տուրիստ հաճախորդ և այս տենդենցն ունի շարունակվելու միտում։
Նույնիսկ տուրիզմի պետական պատասխանատուներն հայտարարում են, որ տուրիստական ոլորտին հասցվել է ահռելի հարված։ Ի՞նչ պետք է անել։
Կոչ եմ անում պատկան մարմիններին և կոմերցիոն բանկերին հենց այսօր սառեցնել տուրընկերություններին տրամադրված վարկերի տոկոսների հաշվարկը, կոպիտ ասած` սառեցնել վարկերի տոկոսները, եթե չենք ուզում, որ տուրիստական ոլորտն ապրի զանգվածային անկում: